Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները

15:42 28.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և պատրաստակամություն է հայտնել առկա խնդիրներն ավելի մանրամասն ծանոթանալու և լուծումների առաջարկներ քննարկելու ուղղությամբ:

«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով, որակական մեծ հաջողություններ գրանցել, քայլ առ քայլ առաջ գնալ, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից: Այսինքն՝ թարգմանիչներն անցնեն վերապատրաստումներ, մասնակցեն դասընթացների. սկզբնական փուլում կարելի է հաշվի առնել նաև արտերկրի մասնագետների փորձը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հաշվի առնելով, որ հայերեն ժեստերի լեզվի մասնագետների (ոչ մանկավարժների) պատրաստման համար չկան միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ փոքր է նաև թարգմանիչների թիվը: Հենց այս պատճառով էլ խուլ և թույլ լսող անձինք բախվում են բազմաթիվ դժվարությունների հասարակական տարբեր հարաբերություններում, օրինակ, կրթություն ստանալիս, պետական ծառայություններից օգտվելիս և այլն:

Քննարկմանը ներկա է եղել նաև Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը:

Նրա խոսքերով՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում բոլորը միմյանց հասկանում են, սակայն պատկերն այլ է դպրոցի պատերից դուրս, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը, և լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը դառնում է անհնար։

«Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ։ Բազմաթիվ տեղերում մեր երիտասարդներն ընդգրկված չեն, քանի որ հաղորդակցման խնդիր կա։ Հիմնականում կրթահամալիրն ավարտող սաներին օգնում են ուսուցիչները, այդ թվում՝ ժեստերի լեզվի ուսուցիչը, սուրդոթարգմանիչը։ Ծնողները, որոնք տիրապետում են ժեստերի լեզվին, նույնպես աջակցում են երեխաներին՝ հաղորդակցման խնդիրներից խուսափելու համար»,- ասել է Լուսինե Բաբայանը։

Նա համոզված է՝ չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թարգմանիչներին միասնական վկայագրեր տրամադրելու, ՀՀ-ում, մասնավորապես Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նշվել է, որ խնդիրն ավելի խորքային է, քանի որ չկա մեկ միասնական ժեստերի լեզու, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում: Խոսակցական լեզուների նման ժեստերի լեզուները ևս զարգացել են մարդկանց տարբեր խմբերի միջոցով, որոնք շփվում են միմյանց հետ, ուստի կան բազմաթիվ տարատեսակներ:

Մասնագետների դիտարկմամբ` աշխարհում այսօր օգտագործվում են շուրջ 300 ժեստերի լեզուներ, որոնցից մեկը հայերեն ժեստերի լեզուն է:

Խուլ և թույլ լսող անձինք ու նրանց ներկայացնող կազմակերպությունները, հայերեն լեզվի թարգմանիչները, ուսումնական հաստատությունները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները համընդհանուր ներառման խնդիրների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Առաջին անգամ կլոր սեղանի շուրջ էին հավաքվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

BACK_TO_TOP