15:58 28.06.2022
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող, «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր և գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռևս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուրը՝ 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաև պատճառաբանել, թե վերջինս, որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։
Արդյունքում, նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետև, շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում` նշված շենքը և հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:
Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին:
Ս. Հ.-ն նշված գույքը ձևականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։
Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն և գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ, Ս․Հ․-ին մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։
Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործին:
Ի թիվս այլնի, դատախազը ցուցում է տվել նաև քննության առարկա դարձնել և քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, ովքեր մասնակցել և կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։
Նախաքննությունը շարունակվում է։
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...