17:52 28.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 23։55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ, ճշտվեց հիվանդանոց տեղափոխված տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։ Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ Վիճաբանության ընթացքում 45-ամյա տղամարդը դանակով 13 անգամ խփել էր տանտիրոջ մարմնին։
Անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից մոտ 2 ժամ անց Արարատի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Ավշար գյուղում և, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը Արարատ գյուղում տեղի ունեցածից հետո, արդեն Ավշարում, դանակով մոտեցել էր գազալցակայանի աշխատակիցներից մեկին և կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով պահանջել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո 45-ամյա տղամարդը աղբամանով կոտրել էր գազալցակայանի դրամարկղի սրահի պատուհանների ապակին։
Սպանության փորձի և ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...