Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի

10:14 29.06.2022

Հայաստանում կկազմակերպվի բնապահպանական ամառային դպրոց։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի Արևորդի բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը։

Դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար։ Դպրոցի շրջանակում երեխենարը կիմանան վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային հրաշալի արահետներով, կսովորեն ժայռամագլցում, կմասնակցեն քարանձավային քվեստի, ինչպես նաև մեդիագրագիտության, պրոֆեսիոնալ լուսանկարչության, կայուն ապրելակերպի աշխատարանների մասնակիցը կդառնան։ Կկազմակերպվեն նաև ֆիլմերի դիտում-քննարկումներ, երգ ու պար։

Դպրոցը կլինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, և դպրոցին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն հայ, այլև արտասահմանցի փոքրիկները։

«Բոլորովին ինքնատիպ լայնամասշտաբ ձևաչափ, որի շնորհիվ մենք երեխաներին փոքր տարիքից կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը, ինչպես նաև կփոխանցենք կարևոր գիտելիքներ։ Կարևոր եմ համարում նման բնապահպանական ամառային դպրոցի կազմակերպումը, որը նախատեսում ենք դարձնել ամենամյա։ Տեղեկացնեմ նաև, որ ունենք նմանատիպ դասընթացների իրականացման մեծ փորձ, սակայն նման մասշտաբի դասընթաց իրականացվում է առաջին անգամ»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

10:00 08.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

BACK_TO_TOP