16:46 29.06.2022
«Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենայից չերևացող փոսերը, վնասված ու ճաքճքած ասֆալտը ջերմաստիճանի կտրուկ նվազումից լուրջ խնդիր են դառնում»,-ասում են մասնագետները: Հենց դրա համար էլ ճանապարհի առաջին գոտիներն ամբողջությամբ նորոգվում են: Տեղ-տեղ փոսային նորոգումն այստեղ խնդրի լուծում չէր:
«Երթևեկելիս ցանցաձև ճաքերը նկատելի չեն վարորդին: Այս ճանապարհը կառուցումից հետո չի հիմնանորոգվել: Ցուրտ եղանակին ասֆալտը միանգամից ուռչում է և պայթում: Հնարավոր է նաև ջուրն անցնի տակը, և այդ դեպքում արդեն հիմքից պետք է փոխվի ամենը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:
2022թ.-ին Երևանում կնորոգվի 342 հազ. 496 քմ ճանապարհահատված, որից շուրջ 298 հազ. քմ-ը հիմնանորոգման ծրագրով է արվելու, փոսային նորոգումների ծավալը 24 հազ. քմ է: Աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն կատարվել է՝ փողոցներ, մայթեր ու բակեր:
«Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի մոտ 30% ավելի քիչ հատկացում ենք ունեցել ասֆալտապատման համար: Կան հատվածներ, որոնք պետք է հիմնանորոգվեն, և եթե հիմա մենք դրանք նորոգենք փոսային տարբերակով, դա միջոցի վատնում կլինի»,- նշում է Խորեն Գրիգորյանը:
Բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար կենտրոնական փողոցներում ճանապարհաշինարարները գործի են անցնում գիշերն ու լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած է ու երթևեկությունն էլ՝ քիչ:
Աշխատանքներն իրականացվում են 2 փուլով: Նախ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը: Հետո արդեն տարածքը մաքրվում, մշակվում ու պատրաստվում է ասֆալտապատման: Այս ամենի համար քաղաքապետարանը շինարարին հիմնականում մեկ օր է տալիս:
«Մենք մեկ օր ունենք: Բայց երբեմն անձրևներն են խանգարում: Որոշ հատվածներում քաղաքացիների բողոքը կարող է տեղին լինել, որովհետև լինում են դեպքեր, երբ շինարարը ոչ ճիշտ նյութ է տեղադրում, ասֆալտապատումը կատարում է նորմերին ոչ համապատասխան: Եղել են տեղամասեր, որտեղ քանդել ենք տվել արվածը, և այն նորից նորոգվել է»,-ընդգծում է Խորեն Գրիգորյանը:
Նորոգված ճանապարհները հաջորդ տարի կրկին չնորոգելու համար էլ հիմա տեղում խստորեն վերահսկվում է աշխատանքը, առաջնահերթորեն՝ ասֆալտի հաստությունն ու որակը:
«Ասֆալտը փռում ենք 4-5 սմ հաստությամբ, իսկ այդ պահին ասֆալտի ջերմաստիճան կարող է լինել 120-130 աստիճան, ինչը թույլատրելի է չափանիշներով և ապահովում է լավ արդյունք»,- ասում է շինարարական կազմակերպության գլխավոր ինժեներ Գագիկ Եղիազարյանը:
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև շինհրապարակների ձևավորմանը: Տեղում աշխատանքներին ներգրավվում են նաև ՃՈ պարեկային խմբերը:
Ճանապարհների նորոգման այս տարվա ծրագրում են նաև հողային պաստառով մի շարք փողոցներ: Մասնավոր տներով կառուցապատված ծայրամասային թաղամասերում կառուցման օրից առաջին անգամ փողոցները կնորոգվեն ու կասֆալտապատվեն:
Ճանապարհների նորոգումը քաղաքային կարևոր ծրագրերից է, որի նպատակը վարորդների ու հետիոտնի անվտանգ ու հարմարավետ երթևեկն ապահովելն է:
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...