18:53 29.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։
Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտում կատարվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նախանշված թիրախներին և ցուցանիշներին հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգում լավարկման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող մի շարք հարցեր և դրանց հաղթահարման ուղիները։
Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, Զբաղվածության ռազմավարության մշակման ընթացքին, գործազրկության ապահովագրության մոդելի ներդրման աշխատանքներին։ Այս համատեքստում շեշտադրվել է կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախագծերի կարևորությունը։
Ներկայացնելով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները՝ կարևորվել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած գործընկերային հարաբերությունների դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային ձևաչափով ընթացիկ ծրագրերի շուրջ քննարկումներ իրականացնելու ուղղությամբ:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...