Ապակենտրոնացումը Հայաստանում տարածքային և վարչական բարեփոխումներից հետո․ անցկացվել է միջազգային համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ապակենտրոնացումը Հայաստանում տարածքային և վարչական բարեփոխումներից հետո․ անցկացվել է միջազգային համաժողով

19:56 29.06.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հունիսի 28-ին մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» միջազգային համաժողովին: Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Համաժողովի նպատակն էր գնահատել Հայաստանի կառավարության և տեղական իշխանությունների առջև ծառացած ընթացիկ մարտահրավերները քաղաքականության մշակման, ապակենտրոնացման ռազմավարության և գործողությունների ծրագրի ձևավորման գործընթացում շահագրգիռ կողմերի դերի և նրանց միջև փոխգործակցության ապահովման միջոցով:

ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների հիմնական շեշտադրումները, որի արդյունքում համայնքների թիվը 502-ից դարձել է 79-ը, և համայնքների մեծ մասը անցում է կատարել համամասնական ընտրակարգի՝ ստեղծելով երկրի տեղական ինքնակառավարման համակարգի նոր համատեքստ։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել տեղական ինքնակառավարման մարմինների անմիջական կարիքներն ու խնդիրները, Հայաստանում ապակենտրոնացման տեսլականը՝ ներառյալ ֆինանսական ապակենտրոնացումը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում բարեփոխումների հետագա իրականացման համար անհրաժեշտ այլ հարցեր։

Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման ծրագրի շրջանակներում։

«Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ ու մասնակցային տեղական կառավարում» ծրագիրն իրականացվում է Կոնգրեսի կողմից՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

BACK_TO_TOP