Սեքսը՝ Սպիտակ Տանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Սեքսը՝ Սպիտակ Տանը

20:42 24.02.2018

  ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ.ԱՄՆ 32-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ. 1933—1945


Այս նախագահի բավական հայտնի ազգանունը ամենևին էլ անգլիական չէ, ինչպես թվում է: Դա, այսպես ասենք, «անգլիականացված» տարբերակն է նիդեռլանդական  «Վան Ռոզեվելտ» կամ  «Վան Ռոզենվելտ» ազգանվան: Թարգմանաբար նշանակում  է  վարդերի դաշտից:

ԱՄՆ այս նախագահը  Հարվարդում ուսանելու տարիներին լրագրող  է եղել: Աշխատել է որպես «Harvard Crimson» թերթի խմբագիր, հայտնի է դարձել նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ  հարցազրույց անցկացնելուց  հետո: Թեև հանուն արդարության  պիտի նշենք, որ դա  ամենևին դժվար չէ նրա  համար, քանի որ բարեկամներ  էին:

Իր նախագահության առաջին 11 օրում  նա այնքան հրամանագրեր է ստորագրել, որքան Կոնգրեսը իր պատմության 70 տարվա ընթացքում: Իսկ նախագահության առաջին 100 օրում ընդունեց  բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն անվանեց «Նոր ուղղություն»: Ամերիկացիներին դա ապահովության զգացում տվեց, իսկ Ռուզվելտին՝ սոցիալական պետություն կառուցելու վաղեմի երազանքն իրականացնելու հնարավորություն:

 Կանայք նրան սիրում էին

 Ասենք՝ ինքն էլ պակաս  չէր սիրում կանանց: Ժամանակիցները պատմում էին, որ Ռուզվելտը գերադասում էր  բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով կանանց: Ասում էին՝ սիրային կապ  ուներ քարտուղարուհու՝ Լյուսի Մերսերի  հետ: Լյուսին հարուստ, բայց սնանկացած ընտանիքից էր, էլեգանտ էր  ու թավշե ձայնով: Ուղեկցում էր  նախագահին բոլոր այն ճամփորդութունների ժամանակ, որտեղ չկար կինը: Իսկ  Վիջինիայում, օրինակ ,նախագահն ու սիրուհին գիշերել էին նույն համարում՝ ամուսինների կարգավիճակով: Լյուսին շատ էր  խնդրել-պահանջել, որ նախագահն ամուսնալուծվի կնոջից և իր հետ ամուսնանա, բայց  Ռուզվելտն անդրդվելի էր:

Միսսին

Նախագահ Ռուզվելտի սիրային կյանքում կար ևս մի կին՝ քարտուղարուհի Մարգարիտա  Լեհանդը: Նախագահը նրան քնքշորեն անվանում էր «Միսսի»: Երբ նախագահի կինը՝ էլեոնորան, ինչ-որ տեղ  էր մեկնում, Լիսսին անմիջապես հայտնվում էր Ռուզվելտի կողքին: Ասում էին՝ շատ ուշադիր և ջերմ ունկնդիր էր: 

Սիրային կապեր էին վերագրում  նախագահին նաև  Գրեյս Տալլիի հետ, ով  աշխատանքի նախարար Մարգարեթ Սակլիի հեռավոր բարեկամն էր: Ասում էին, նախագահը  կապված էր նաև  դեմոկրատ  Մոլլի Դյուսսոնի և անգամ նորվեգացի արքայադուստր Մարտայի հետ:







    ՋՈՆ ՔԵՆԵԴԻ.ԱՄՆ 35-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ 1961—1963

Ջոն Քենեդին Ամերիկայի «ամենասիրառատ» նախագահներից մեկն էր՝առաջին  կաթոլիկը, ով ղեկավարեց ԱՄՆ-ը: Ասում էին՝ նա ընտրվեց նախագահի պաշտոնում, քանի որ շատ շահեկան էր երևում կադրում, «ֆոտոգհենիկ» էր պարզ ասած: Քենեդուն են վերագրում այս հայտնի արտահայտությունը՝ «Մի մտածեք, թե ինչ  է արել երկիրը ձեզ համար, մտածեք, թե դուք ինչ կարող եք անել այս երկրի համար»:

Թեև Նահանգների համար Քենեդին  ընդունել է  մի շարք  կարևոր  օրենքներ, սակայն  ամերիկացիների հիշողության մեջ դաջվել է  առեղծվածային սպանությունն ու, իհարկե, սիրային անհամար կապերը  հայտնի գեղեցկուհիների  հետ՝ Մերիլին Մոնրո,  Օդրի Հեփբերն, Էնջի Դիքինսոն, Ջեյն Մենսֆիլդ, Մառլեն Դիտրիխ: Էլ չենք  խոսում  Սպիտակ տան անթիվ  պրակտիկանոտւհիների և սպասուհիների մասին: Այդ  ամենի մասին, իհարկե,  գիտեր  Ժակլին  Քենեդին, բայց ինչ-որ  զարմանալի իմաստությամբ կարողանում էր  դեմքի նորմալ արտահայտությամբ շփվել բոլորի  հետ:

Դժվար է  ասել՝ երջանի՞կ էին արդյոք Ժակլինն ու Քենեդին, բայց հենց ամուսնությունից առաջ  Քենեդին կապված էր շվեդուհի Գունիլլա Ֆոն Պոստի հետ: Դրանից  առաջ ռոմանտիկ հարաբերություններ ուներ նկարչուհի Պինչոտ Մեյերի, Ջին Թիրնիի, Էնջի Դիքինսոնի և  ոչ այնքան հայտնի  Ջուդիթ Քեմբերլիի հետ:

Ամուսնությունից հետո  էլ «աստղային» սիրուհիների պակաս  չկար՝ Մերիլին Մոնրո, Մառլեն Դիտրիխ: Դիտրիխն, ի դեպ, ոչ միայն  տարիքով շատ մեծ էր նրանից, այլև որպես սիրուհի «անցել էր  ժառանգաբար»՝ հորից որդուն:


Մերլինի Մոնրոյի և Նախագահ Քենեդու կապի մասին լեգենդներ  էին պտտվում: Մերիլինին հիշող տարեց ամերիկացիները վստահ էին, որ 36-ամյա Մոնրոյի մահն այսպես թե այնպես կապված է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի և նրա եղբոր՝ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդիի հետ: Ջոն Քենեդիի հետ հնարավոր կապի մասին խոսակցությունների առիթ տվել էր ինքը՝ Մոնրոն, ով հանելուկային մահվանից մի քանի ամիս առաջ՝ նախագահի ծննդյան օրը, կատարել էր Happy Birthday, mister President հայտնի երգը:    



Շարունակելի….

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP