10:44 04.07.2022
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը բազմաթվ համալրումներ ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին:
35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ և խփել է 7 գոլ: 28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս կազմում նա 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վակուլենկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական մի շարք թիմերում, ինչպես նաև Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:
27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Կովալենկոյի վերջին թիմը եղել է մերձմոսկովյան «Դոլգոպրուդնին»:
28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»: Նրա վերջին թիմը եղել է սերբական «Բաչկա Տոպոլան»: Վարգան Սերբիայի Սուպերլիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 1 գոլ:
24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»։
32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սևանում»: Մենսալաոյի վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի բրոնզե մեդալակիր «Շկենդիան»:
29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաև նորվեգական «Բոդո Գլիմտում» և հունական «Լարիսայում»: Նա ժամանակին խաղացել է Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում՝ անցկացրած 8 խաղում խփելով 2 գոլ: Մլադենովիչի վերջին թիմը եղել է սերբական «Նապրեդակը»:
25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը ժամանակին հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Ջուրիչիչը 2016/17թթ. մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգի» հետ դարձել է Բոսնիայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջաններում նա հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում» և կորեական «Գիմպոյում»:
27-ամյա հյուսիս մակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակում: Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է` 2 անգամ «Շկենդիայի» (2017/18, 2018/19թթ.) և մեկ անգամ՝ «Շկուպիի» (2021/22թթ) կազմում, որը եղել է նրա վերջին թիմը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...