13:38 04.07.2022
Հայաստան է ժամանել Հնդկաստանի Արտգործնախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Նիստի բացման խոսքում նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է իր հնդիկ գործընկերոջը և նիստի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:
«Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները և փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ»,- ասել է նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքերով՝ հնդկական պատվիրակության ժամանումը խորհրդանշական է նաև այն առումով, որ այս տարի՝ 2022 թվականին, Հայաստանը և Հնդկաստանը նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Ըստ նախարարի՝ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում կողմերը մեծ աշխատանք են կատարել հայ-հնդկական հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղղությամբ: Միրզոյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, Հայաստանն ու Հնդկաստանը կազմակերպել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ:
Մասնավորապես՝ 2021 թ. հոկտեմբերին տեղի էր ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարի շատ կարևոր այցը Հայաստան, որի ընթացքում մշակվել էր հայ-հնդկական համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը նպատակամղված կյանքի է կոչվում: Իսկ այս տարվա ապրիլին արդեն Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն էր մեկնել Հնդկաստան: Աշխատանքային այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց շարունակելու հայ-հնդկական երկխոսությունը:
«Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավական լուրջ տնտեսական առաջարկներով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում և Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը»,- շեշտել է նախարար Միրզոյանը:
Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրում է այն փաստը, որ վերջին 5-6 տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառությունը, և եթե 2016 թ. երկկողմ առևտուրը կազմում էր մոտ 21 մլն դոլար, ապա 2021 թ. արդյունքներով երկկողմ առևտրի ծավալները հասան 181 մլն դոլարի: Այս թվերն, իհարկե, չեն արտացոլում հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և հայկական կողմը ակնկալում է առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:
«Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը նույնպես մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների և գործարարների համար»,- հավելեց Հայաստանի արտգործնախարարը:
Այս համատեքստում հատկանշական է Հնդկաստանը տեխնիկական օգնությունը Հայաստանին բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մասնավորապես՝ Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը Երևանում, ինչպես նաև մարզային երկու դպրոցներում համակարգչային երկու սենյակների բացումը:
Հայաստանն ու Հնդկաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առնչությամբ նախարար Միրզոյանը ողջունում է ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հայ-հնդկական միջկառավարական 8-րդ նիստի ավարտին:
Նախարարը Միրզոյանը կարևորեց նաև Հայաստանի և Հնդկաստանի արդյունավետ համագործակցությունը հումանիտար ոլորտում, որը ներառում է թե՛ կրթական, թե՛ մշակութային ծրագրեր: Այս պահի դրությամբ Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող՝ հիմնականում բժշկական մասնագիտություններով, և այս ոլորտում էլ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու կրթական փոխանակումների ծրագիրը:
21:00 14.07.2025
Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...