14:34 04.07.2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը հանդես է եկել «Voices of Youth – Time Capsule» խորագրով նախաձեռնությամբ, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում տրամադրել երիտասարդների կողմից տեսաձայնագրված երկուական ուղերձ, որոնք պահպանվելու են ՄԱԿ կենտրոնակայանում ֆիզիկական ու առցանց ձևաչափով ու հրապարակվելու են 2045 թ.-ին ՄԱԿ-ի 100-ամյակի կապակցությամբ։
Տեսաուղերձներում 8-15 տարեկան երիտասարդներն իրենց մայրենի լեզվով պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «2045 թվականին լրանալու է ՄԱԿ-ի 100-ամյակը։ Որո՞նք են ձեր հույսերը, ի՞նչ տեսք է ունենալու աշխարհը 2045 թ. ձեր, ձեր երկրի և աշխարհի համար (In 2045, the United Nations will turn 100. What is your hope for how the world will look like in 2045 years, for you, your country and the world?)»։
Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, կարող են անդրադառնալ խաղաղության, մարդու իրավունքների, զարգացման, տեխնոլոգիաների, աշխատանքի և կլիմայի փոփոխության խնդիրներին։
Տեսաուղերձների տևողությունը չպետք է գերազանցի 30 վայրկյանը, ինչպես նաև անհրաժեշտ է տրամադրել ելույթի անգլերեն թարգմանությունը։ Տեսաուղերձները մինչև ս․թ․ հուլիսի 5-ն անհրաժեշտ է ներբեռնել https://un-mam.cimediacloud.com/file-request/2DS9ADQM#/add-files կայքէջում։ Տեսաուղերձի չափորոշիչները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.un.org/pga/76/wp-content/uploads/sites/101/2022/01/Audio-Video-Guidelines-for-PRVS.pdf։
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...