14:41 04.07.2022
Ավարտվել է հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը
04.07.2022 14:24
Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը:
Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020թ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ:
Մասնավորապես՝ 27-ամյա երիտասարդը, տիրապետելով համակարգչային ծրագրերին, որոշել է ընկերոջ հետ, ֆինանսական կարիքները հոգալու համար, կատարել հափշտակություններ: Այդ նպատակով «a5.ru» կայքում ստեղծել է «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ:
Կայքերի օգտատերերը գումարի տեսքով բոնուսներ ստանալու նպատակով ստեղծված կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց կողմից օգտագործվող անհատական խաղային հաշիվների մուտքանուններն և գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացվել են 27-ամյա երիտասարդի կողմից «a5.ru» կայքում գրանցված անհատական էջին:
Ստանալով օգտատերերի տվյալները՝ երիտասարդները միասին, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել հիշյալ կայքերի օգտատերերի խաղային հաշիվներին, ինչպես նաև խաղային հաշիվներին կցված բանկային քարտերին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել դրանցում առկա, ինչպես նաև խաղային պարտությունների տեսքով գումարները, որից հետո այդ գումարները փոխանցելով իրենց կողմից օգտագործվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև իրենց կողմից օգտագործվող և կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշվառման հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի՝ 2.302.434 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ), իսկ 22-ամյա երիտասարդին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...