15:20 04.07.2022
Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, որը Հայաստանում է գտնվում՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գրեթե վեց տարվա դադարից հետո Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կարևոր ցուցիչ է և լավ հնարավորություն՝ մտքեր փոխանակելու առկա իրավիճակի և արձանագրված ձեռքբերումների շուրջ, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ինչի մասին են վկայում վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցելությունների ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրագործումը:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել տարբեր ուղղություններով, ներառյալ՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով գործադրվող ջանքերը: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի շարունակական ամրապնդման և ներդրումների խթանման համար գրավիչ պայմանների ստեղծումը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հասնելու գործում և գոհունակություն հայտնել հնդկական կողմի դիրքորոշման կապակցությամբ՝ ի աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացին:
Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում:
Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի համանախագահությամբ, որը մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքով:
Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Նիստի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են էկոնոմիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, մշակույթի, տրանսպորտի, ենթակառուցվածքների ու համայնքների զարգացման, արտակարգ իրավիճակների հաղթահարման ոլորտներում համագործակցության հետագա խորացման ուղիները և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա աշխատանքների շուրջ:
Նիստի ավարտին Արարատ Միրզոյանը և Սանջայ Վերման ստորագրել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: Բացի դրանից՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...
16:35 14.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...