09:40 11.07.2022
ՊԵԿ նախագահը Թբիլիսիում աշխատանքային հանդիպում է ունեցել վրաստանի գործընկերոջ հետ Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա
Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի
հետ:
Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:
Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային գործընթացի կառավարմանը, դրա ընթացքում քաղաքացիների մասնակցությանը, ինչպես նաև հարկային և մաքսային բարեփոխումներին, այդ թվում՝ Վրաստանի հարկման համակարգերի առանձնահատկություններին: Վրացի գործընկերները ներկայացրել են հարկային ճեղքի ոլորտային գնահատման գործում և հարկային կամ մաքսային ծառայության կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններից գոհունակության գնահատման հետ կապված իրենց փորձը:
ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Ընդգծվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:
Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաև ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։
Դիտարկվել են ըստ ռիսկայնության մակարդակի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց դասակարգման, օրինապահ տնտեսվարողների համար կիրառվող պարզեցումներին առնչվող հարցերը:
Քննարկման առանցքում է եղել նաև լիազորված տնտեսական օպերատորից տարբերվող կարգավիճակի առկայության դեպքում՝ տնտեսվարողի որոշակի արտոնություններից օգտվելու կարգը:
Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաև՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման և տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջև ղեկավարների մակարդակով շուրջօրյա
օպերատիվ կապի ներդրման հարցերին։
Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:
Կողմերը կարևորել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...
19:30 17.05.2025
Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...
19:17 17.05.2025
Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններինԸնդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների […] ...
19:05 17.05.2025
Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԱրաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...
18:53 17.05.2025
Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը ԳազայումԲաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...