19:51 11.07.2022
Ռազմավարական կարևոր նշանակության Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկման և «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագրով նախատեսվող կանխավճարի գումարի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեում կատարել է վերաբաշխումներ և հատկացրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կանխավճարը հատկացնելու նպատակով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում, կնքման փուլում է «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների պայմանագիրը, որի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի վճարում՝ միայն վարկային միջոցներից։
Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, առաջին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: Այն ներառվելու է ջրային ռեսուրսների համատեղված կառավարման շրջանակում, Ախուրյանի գետավազանի ջրային ռեսուրսների առավել կայուն կառավարման ապահովման համար:
Կկառուցվի ինքնահոս ոռոգման փակ ցանց, որի արդյունքում մարզում կոռոգվի 8000 հա լրացուցիչ վարելահող, ինչպես նաև ջրապահովվածություն կստեղծվի 3000-4000 հա վարելահողերի համար: Կապսի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջանների շատ համայնքներում հացահատիկի ինքնահոս համակարգով մշակությունից անցնելու, ինչպես ինտենսիվ, այնպես էլ բարձրարժեք գյուղատնտեսական մշակաբույսերի և այգիների հիմնմանը:
Նշված տարածաշրջանների 1400-1600 մ բարձրություններում հնարավոր կլինի ավելի քան 3000 հա գարու ցանքերը փոխարինել կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներով:
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...