Ոստիկանությունը պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ոստիկանությունը պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. ՄԻՊ

15:57 12.07.2022

Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը և դա անի էթիկայի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով և օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը կառավարության կազմում քաղաքական, սակայն, միևնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

ՄԻՊ-ն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը, նախարարը մի կողմից կպաշտպանի ոստիկանությանը քաղաքական ճնշումներից և կկրի քաղաքական պատասխանատվություն, իսկ մյուս կողմից կվերահսկի և քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության աշխատանքի ընդհանուր որակի, թափանցիկության, հաշվետվողականության, ծառայության զարգացման, ազգային անվտանգության համար:

Ողջունելով խորհրդարանական լսումների կազմակերպումը՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մասշտաբային նման փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման նման հարթակի տրամադրումը գործընթացին ներառականություն և լեգիտիմություն է հաղորդում: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնի կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև լուծման անհրաժեշտությունը պայմանավորող բուն կարիքը: «Ներքին անվտանգության հարցերը որևէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած ու դեռևս հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրն ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ Ներքին գործերի նախարարության ձևավորման համար»,- ասել է Պաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունը՝ որպես մասնագիտական ծառայություն, պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ: Քաղաքական թիրախավորումից պաշտպանության վահանը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, նախարարությունն է: Նա ՆԳՆ ձևավորումը ներկայացրել է որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման, ոստիկանական գործունեության արդիականացման և ծառայության արդյունավետության ապահովման կառույց: Պաշտպանը կարևորել է Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում Միգրացիոն և քաղաքացիության ծառայության ստեղծումը, որը կմիավորի Անձնագրերի և վիզաների վարչությունը, նաև Միգրացիոն ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ՆԳՆ-ի առաջարկվող մոդելին, հիմնարար սկզբունքներին, կառույցի ֆունկցիոնալ-կառուցվածքային և վերահսկողության հարցերին: «ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, Փրկարար և Միգրացիոն ծառայությունները»,- ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ՆԳՆ-ի ստեղծումը բերելու է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ներդրմանը: Նրա խոսքերով՝ ոստիկանական ոլորտի բարեփոխումների գերնպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, տեխնիկապես հագեցած, արհեստավարժ, բարեվարք, նոր ոստիկանի կերպարի ձևավորումն է, ՀՀ-ում նոր ոստիկանության ստեղծումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

19:10 08.07.2025

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

BACK_TO_TOP