Օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

18:31 12.07.2022

Ներհամայնքային փոխադրումների ժամանակ հաշմանդամություն ունեցող ուղևորների տեղափոխման իրավունքն ապահովելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություն և լրացումներ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 12-ի արտահերթ նիստում:

Հեղինակն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հեղինակի մյուս առաջարկները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո եզրափակիչ և անցումային դրույթներում առաջարկներ են ներկայացրել կառավարությունը և հեղինակը: Գործադիրն առաջարկում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխել մինչև 2023 թ․ հունվարի 1-ը, ինչը հեղինակն ընդունել է:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ համապատասխան փոփոխություններ կկատարվեն թե՛ ավտոկայարանային գործունեության կազմակերպման, թե՛ մրցութային կարգերի վերաբերյալ կառավարության որոշումներում:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել նաև պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակը հիշեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանը: Առաջարկվում է հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու համար:

Պատգամավորն առաջարկում է կազմակերպությունների պարտավորություններում ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայությունը, որը, ըստ Զարուհի Բաթոյանի, պետք է կազմված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հիման վրա:

Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:

Հեղինակը հանդես է եկել առաջարկներով, մասնավորապես, 118-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրմամբ. «Աշխատողի աշխատունակությունը չվերականգնելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացություն տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ»:

Առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունը ներկայացրել է տեխնիկական և խմբագրական առաջարկներ՝ դրանց մեծ մասն ընդունվել է հեղինակի կողմից:

Հարակից զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը դրական է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

19:10 08.07.2025

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

BACK_TO_TOP