18:14 13.07.2022
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնի բացումը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
«Կենտրոնի վերաբացումը իրականացվել է մեր գործընկերների` ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ ջանքերով: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և ՄԹ կառավարությունների կողմից: Խորհրդարանի` քաղաքացիների վերափոխված ընդունելության կենտրոնը հնարավորություն կտա վերջիններիս ավելի արդյունավետ իրացնել իրենց իրավունքները, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների մեջ ներգրավվածությունը»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
«Մենք կանխատեսում ենք, որ նոր, հարմարավետ պայմանները կնպաստեն քաղաքացիների ավելի մեծ հոսքին, ինչպես նաև աշխատակազմի արդյունավետ աշխատանքին: Հարմարավետ պայմանները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, քաղաքացիների համար մշակված պարզեցված կարգերն ու ուղեցույցները կդյուրացնեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և քաղաքացիների կապը: Սա «Նոր Հայաստան` ժամանակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ մշակվող «Այցելուների կենտրոնի» ստեղծման առաջին և էական քայլն է խորհրդարանական ժողովրդավարական կենտրոնի հայեցակարգի շրջանակում»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:
Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին` Վահան Նարիբեկյանը նշել է, որ դրանց առանցքում է «Ակտիվ քաղաքացու» ստեղծման գաղափարը, որին ևս աջակցում է «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը:
Միջոցառումների նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը խորհրդարանական ժողովրդավարության հիմնարար սկզբունքների մասին ու նպաստել ներառական և իրազեկ մասնակցային գործընթացներին:
Միջոցառմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները:
«Մենք հավատացած ենք, որ այս ծրագիրն առանցքային կարեւորություն ունի` էլ ավելի ամրապնդելու և ուժեղացնելու ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը կառավարման համակարգում»,- ընդգծել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Նրա խոսքով` այս ծրագրի շնորհիվ ձեռք են բերվել արդյունքներ, որոնք մատնանշում են գործիքներն ու մեխանիզմները` կենտրոնանալով ավելի որակյալ ծառայությունների թափանցիկության վրա:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է.
«Սա մեր բազմաթիվ ձեռքբերումներից մեկն է, բայց այն առանցքային նշանակություն ունի, որովհետեւ ավելի է ամրապնդում խորհրդարանի ներկայացուցչական գործառույթը»: Նրա խոսքով` այս վերափոխված և արդիականացված քաղաքացիների ընդունելության կենտրոնը արտացոլում եւ ներկայացնում է նոր Հայաստանի հայեցակարգը և տեսլականը` ավելի մոտ լինել ժողովրդին: «Մենք պիտի համագործակցենք և ամրապնդենք այն ջանքերը, որոնք ուղղված են ՀՀ ԱԺ-ի կողմից հանրային ներգրավվածության ընդլայնմանը»,- ընդգծել է Նաթիա Նացվլիշվիլին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունից ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:
«Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել դեսպաններին և ձեր թիմերին անձնական ներգրավվածության համար: Այն ցույց է տալիս ձեր վերաբերմունքը, թե ինչ անմիջականությամբ և կարեւորությամբ եք դուք վերաբերվում այս ծրագրին»,- ասել է պատգամավորը:
«Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մեկնարկել է 2019 թ., որի գաղափարն է աջակցել ՀՀ ԱԺ-ին և աշխատակազմին` հզորացնելու կարողությունները պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում:
21:13 22.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արշակունյաց պող․ 135, 135/1, 135բ, 330 […] ...
21:00 22.07.2025
Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […] ...
20:49 22.07.2025
Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամՀունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի […] ...
20:40 22.07.2025
Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […] ...
20:31 22.07.2025
«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […] ...
20:20 22.07.2025
Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ ՍիարտոՎլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...