10:04 14.07.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց ռումինական «Կլուժին»: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները:
Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի առավելությամբ: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: Երկրորդ խաղակեսի սկզբում նույն պատկերն էր: Ավելի ակտիվ էին տանտերերը: Խաղակեսի երկրորդ հատվածում երևանյան թիմն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն թիմի գործողություններում պակասում էր սրությունը:
Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ՝ անկյունայինի խաղարկումից հետո, Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 4-րդ րոպեին Պետրիլան առաջ մղեց իր թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի չեմպիոնը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին: 119-րդ րոպեին Հարությունյանը հեռվից հարված կատարեց, մրցակցի դարպասապահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Արթուր Ավագյանը փոխանցում կատարեց Գայիչին, որը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:
11 մետրանոց հարվածաշարերում Դավիդ Յուրչենկոն 1 հարված հետ մղեց, 1 անգամ էլ ռումինացիների հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: «Փյունիկի» ֆուտբոլիստները չվրիպեցին: Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարել է ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...