19:50 13.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։
Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:
«Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն ենք նշում։ Շատ մեծ ճանապարհով ենք անցել և հաջողություն ունեցել, ցանկանում ենք նոր ոլորտներում ավելի սերտ հարաբերություններ սկսել», – ասել է դեսպանը։
Մարզի տնտեսական պոտենցիալը ներկայացնելու համար Սեդրակ Թևոնյանն ու Ֆան Յոնգը շրջել են Երասխի ինտենսիվ այգիներում, Սուրենավանի «Fruit Food» չրերի արտադրամասում, «Վեդի Ալկո» խմիչքի գործարանում, «Արտֆուդ» պահածոների գործարանում, ինչպես նաև Դվինի հնավայրում։
Դեսպանին է ներկայացվել ընկերությունների արտադրական գործընթացն ու արտահանման ծավալները։
Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը նկատել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալներն էլ ավելի մեծացնել: Վերջիններս կարևորել են այս ուղղությամբ նոր ծրագրերի իրականացումը։
Դեսպան Ֆան Յոնգը նկատել է, որ մարզը տնտեսական մեծ ներուժ ունի և այստեղ գործող ընկերությունները կարող են չինական շուկայում իրենց ուրույն տեղը զբաղեցնել։
Քննարկվել են նաև կրթական, ինչպես նաև զբոսաշրջությանն առնչվող մի շարք հարցեր։
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...