20:23 14.07.2022
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: 🛣Այս պահին ընթանում են Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի (պայմանագրային արժեքը՝ 38 մլն 102 հազար դրամ), Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի (48 մլն 671 հազար դրամ), Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհների (40 մլն 707 հազար դրամ) տուֆ քարով սալարկման աշխատանքները։
Փոխմարզպետը շինարարների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել է աշխատանքների որակին առնչվող մի շարք հարցեր, կարևորել դրանք ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը:
– Մենք և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերները խիստ վերահսկողություն ենք իրականացնում աշխատանքների որակի նկատմամբ։ Շինկազմակերպություններին կատարողականների համար վճարում կկատարվի միայն որակի ապահովման դեպքում,- նշել է փոխմարզպետը։
Մեկնարկել են Ստեփանավան համայնքում փողոցների ասֆալտապատման և Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրի փողոցների տուֆ քարով սալարկման աշխատանքները ևս։
Այս տարի մարզում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 97 սուբվենցիոն ծրագիր:
Ներկայում հաստատված ծրագրերը 79-ն են, որոնցից 46-ի համար մրցութային գործընթացը սկսվել է (15-ի համար արդեն առկա է կապալառուի պայմանագիր), իսկ մնացած ծրագրերի համար կհայտարարվեն համապատասխան մրցույթներ՝ համայնքների կողմից լրամշակվելուց հետո։
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...