Իրավունքի և քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետները խորհրդարանում անցկացրել են ակադեմիական քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Իրավունքի և քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետները խորհրդարանում անցկացրել են ակադեմիական քննարկում

21:00 14.07.2022

2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավական եւ քաղաքական հաստատություններին: Այս մասին ասել է ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ Ներսես Կոպալյանն «Իրավական մոտարկում ԵՄ արժեքահեն օրենսդրությանը» խորագրով ակադեմիական կլոր-սեղան քննարկման ընթացքում: Տեղեկացնում է ՀՀ Աժ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Նա կարեւորել է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում: Ըստ Ներսես Կոպալյանի՝ այս դասընթացն էական ազդեցություն կունենա աշխատակազմի մասնագիտական որակի ապահովման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած սեմինարին մասնակցել են ԱԺ աշխատակազմի աշխատակիցները,  ԱԺ հանձնաժողովների փորձագետները, ուսանողներ եւ դասախոսներ տարբեր բուհերից:

Իրավունքի եւ քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ ակադեմիական քննարկման նպատակն է ներկայացնել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում իրավունքի գերակայության հետ կապված վերջին զարգացումները` տեսական եւ գործնական մակարդակներում, ինչպես նաեւ ձեւավորել երկխոսություն Ազգային ժողովի եւ ակադեմիական համայնքի միջեւ:

Առանցքային թեմաներն էին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ ուղղված իրավունքի գերակայության ապահովմանը, եվրոպական փորձը եւ խորհրդարանների դերը:

Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան մասնակիցներին ծանոթացրել է իրավունքի գերակայության գաղափարին, վերջինիս պատմությունը, ներկայացրել դրա էությունն ու դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում:

Իրավունքի գերակայությունը ԵՄ-ում, եվրոպական իրավական համակարգի հիմնարար արժեքների մասին է խոսել Աթենքի Պանթեոնի համալսարանի պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը: «ԵՄ-ում առանցքային է օրենքի գերակայությունը, ինչը Հայաստանի համար եւս հույժ կարեւոր է: Մենք ԵՄ-ում աշխատում ենք օրենքի գերակայության վրա մի քանի տասնյակ տարիներ, եւ աշխատանքները դեռեւս շարունակվում են: Օրենքի գերակայություն հասկացությունը զարգանում է մեր դատական եւ քաղաքական իրականությանը համահունչ»,- ասել է պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը:

Միլանի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Բարաջիան էլ անդրադարձել է իրավունքի գերակայության ճգնաժամին՝ սեմինարի մասնակիցներին ներկայացնելով Լեհաստանի եւ Հունգարիայի օրինակները: Իսկ դոկտոր Միհայ-Ռազվան Կորմանը ներկայացրել է իրավունքի գերակայությունը ասոցիացիաների եւ թեկնածուների միջեւ հարաբերություններում՝ Մոլդովայի փորձի օրինակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

22:48 03.05.2025

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

22:35 03.05.2025

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP