09:00 26.07.2022
Թթու կաղամբը կարելի է պահել մինչև ութ ամիս, իսկ բալի մուրաբան՝ մոտ մեկ տարի, քանի դեռ այն վտանգավոր չի դարձել, ասել է Ռոսկաչեստվոյի թեստավորման բաժնի ղեկավար Լիլիա Կոտելնիկովան։ «Прайм» գործակալությանը տված հարցազրույցում նա ռուսներին պատմել է տնական պահածոների անվտանգ պահպանման ժամկետի մասին։
Նա հիշեցրել է, որ բանջարեղենը ձմռանը պահելու ամենատարածված եղանակներն են թթու դնելն ու պահածոյացնելը։ Այդ գործընթացների ընթացքում, պարզաբանեցլ է փորձագետը, գոյանում է օգտակար կաթնաթթու, որը, սակայն, ժամանակի ընթացքում անհետանում է։
«Օրինակ, թթու կաղամբում դրա պարունակությունը սկսում է նվազել երեք ամսից հետո։ Իհարկե, կան շատ այլ օգտակար բակտերիաներ, որոնք ավելի երկար են մնում. դրա պահպանման ժամկետը զով, մութ տեղում մինչև ութ ամիս է»,- մանրամասնել է Կոտելնիկովան։
Մարինացման ժամանակ, ըստ նրա, օգտագործվում են թթուներ և մանրէազերծվում է, ուստի վիտամինների ոչ ավելի, քան 15 տոկոսն է պահպանվում արտադրանքի մեջ: Այնուամենայնիվ, նման պահածոները ավելի երկար են պահվում՝ քացախ օգտագործելու դեպքում՝ մոտ մեկ տարի:
Ոչ ավելի, քան մեկ տարի արժե պահել առանց կորիզների մուրաբաներն ու կոմպոտները, չնայած արտադրանքը չի փչանում, այն կորցնում է գրեթե բոլոր վիտամինները: Բայց կորիզներով մուրաբա (օրինակ՝ կեռաս, ծիրան), նրա կարծիքով, կտրականապես արգելվում է պահել մեկ տարուց ավելի, քանի որ դրանում ավելանում է թունավոր հիդրոցիանաթթվի պարունակությունը։
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...