13:40 07.08.2018
Պոլսոյ «Սուրբ Փրկիչ» Ազգային հիւանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլու օրերս հանդիպում ունեցած է Թուրքիոյ նախագահ Ռէճէփ Թայէպ Էրտողանի բանբեր ՝ Իպրահիմ Քալընի հետ։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը գրէ, որ Շիրինօղլու տարբեր թեմաներու կողքին անդրադարձած է Պոլսոյ միակ հայկական ՝«Սուրբ Փրկիչ» հիւանդանոցի կողքը գտնուող տարածքին մասին, որ ներկայիս կը համարուի պետութեան պատկանող տարածք։
Ուշագրաւ է նաեւ, որ Շիրինօղլու առաջին անգամ ըլլալով նկատել տուած է, թէ հիւանդանոցի տարածքի քաղաքապետը նշեալ տարածքին մասին սխալ եւ սուտ տեղեկութիւններ փոխանցած է Թուրքիոյ նախագահին։
Ստորեւ կը ներկայացնենք, Շիրինօղլուի այս մասին կատարած յայտարարութիւնը։
«Ներկայիս մեր հիմնական խնդիրն է հիւանդանոցի հանդիպակաց երբեմնի բանջարանոցի տարածքի սեփականութեան իրաւունքի վերաձեռքբերումը: Ես երկար ժամանակ առաջ այս հարցը յանձնած էի Հանրապետութեան նախագահ պարոն Էրտողանի նկատառման: Մեր կալուածաթուղթերը ստացած էինք: Աւելի վերջ, հիւանդանոցի շրջանի քաղաքապետը պարոն նախագահին միտքը պղտորեց, թէ ես կը ստեմ, կեղծ տուեալներ կը ներկայացնեմ: Մենք ո՛չ ուրիշ վաքըֆի մը սեփականութեան վրայ աչք ունինք, ո՛չ ալ կեղծ տուեալներ կը ներկայացնենք: Միակ ճշմարտութիւնը այն է, որ այդ տարածքը մեր հիւանդանոցին կը պատկանի: Երէկուան հանդիպման ընթացքին ալ նշեցի, որ ես պարոն նախագահին նկատմամբ հաւատք կը տածեմ եւ համոզուած եմ, թէ այդ տարածքը ի վերջոյ մեզի պիտի յանձնուի:
Մեր պետութիւնը մեզի նկատմամբ որեւէ ժխտական մօտեցում կամ վերաբերմունք չունի: Եթէ բարեացակամ մօտեցում չ՛ըլլար, ապա վերջին տարիներուն այսքան կալուածներ մեզի չէին վերադարձուեր: Հետեւաբար, այս համոզումէն առաջնորդուելով, ես խօսեցայ մեր երբեմնի բանջարանոցի տարածքին եւ Պէյքոզի խնդիրին մասին: Ես գիտեմ, որ պարոն նախագահը մեծապէս կը կարեւորէ Պէյքոզին փոխանցուած գումարներուն նպատակասլաց ձեւով արժեւորումը՝ մեր համայնքի ապագային տեսակէտէն: Իմ ներկայութեամբ տուած է կարգ մը հրահանգներ: Ուստի, այդ խնդիրն ալ շօշափեցի:
Ես երէկուան հանդիպման ընթացքին ընտրութիւններու հարցին շուրջ չխօսեցայ, որովհետեւ համապատասխան հարցերը ընդհանրապէս մեր համայնքի ներքին կացութենէն ծնունդ կ՛առնեն, ուստի յարմար չդատեցի այդ մասին արտայայտուիլ:
Մենք այս երկրի քաղաքացիներն ենք: Լաւ օրով ալ, վատ օրով ալ կ՛ընթանանք մեր երկրին հետ»:
Յիշեցնենք, որ հանդիպման նոյնպէս ներկայ եղած է Պոլսոյ Պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արք. Աթէշեանը։
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...