Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի․ ՄՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի․ ՄՊՀ

15:41 27.07.2022

Նոր կարգավորումներ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար, հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրում, չփաթեթավորված թռչնամսի մակնշման պահանջի սահմանում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված ՄՊՀ մի քանի նախաձեռնությունների, մասնավորապես զեղչերի և այլ ակցիաների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին:

Տիգրան Մարկոսյանը նշել է, որ Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում բազմիցս արձանագրել է անբարեխիղճ մրցակցության խնդրահարույց հարցեր ակցիաների իրականացման ոլորտում, ինչը եղել է նաև օրենսդրական բացերի հետևանք: Այս ամենի արդյունքում ՄՊՀ-ն հանդես է եկել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Ոլորտի նոր կարգավորումներն ընդունվել են և ուժի մեջ կմտնեն արդեն հուլիսի 3️⃣1️⃣-ից: Տիգրան Մարկոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս բարեփոխումները թե՛ մասնագիտական հանրության, և թե՛ սպառողների կողմից միմիայն դրական արձագանքների են արժանացել: Համաձայն նոր կարգավորումների՝
🔶 Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի:
🔶 Ապրանքի կամ ծառայության գինը պետք է զեղչվի նախորդ ամսվա միջին գնից:
🔶 Ակցիա իրականացնողը պետք է ապահովի երկու գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար:
🔶 Զեղչերի պայմանները պետք է հստակ ներկայացված լինեն սպառողների համար:
Նոր կարգավորումներ են նախատեսված նաև գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմամբ ակցիաների պարագայում (օրինակ՝ նվերի տրամադրում, ապրանքների խմբավորում մեկ փաթեթի մեջ, որի ընդհանրական գինն ավելի ցածր է, քան առանձին ապրանքների գնման դեպքում և այլն): Մասնավորապես օրենսդիրը սահմանել է, որ
🔸 օրինակ՝ տնտեսավարողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ և այլն:
🔸Այլ բնույթի ակցիաների համար ևս սահմանվում է մինչև երեք ամիս ժամկետ: Բացի այդ, ակցիաները նույն ապրանքի համար չեն կարող կիրառվել ակցիայի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում:

Նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիա բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Եվս մեկ կարևոր նորամուծություն՝ միջակայքով զեղչի դեպքում (օրինակ՝ մինչև 50 տոկոս, 20-70 տոկոս և այլն) առավելագույն շեմով զեղչը պետք է կիրառվի ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդի նկատմամբ:

Ասուլիսի ընթացքում Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է նաև ՄՊՀ ևս երկու կարևոր նախաձեռնությունների՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրմանը, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ինքնազսպման միջոցով դրսևորել պատշաճ մրցակցային վարքագիծ, ինչպես նաև պատասխանատվության միջոցի կիրառման պարագայում կդիտարկվի որպես մեղմացուցիչ հանգամանք և չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի կանոնակարգման նախաձեռնությանը, որով տնտեսավարողների համար թռչնամսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ կսահմանվի:

Վերջինս հնարավորություն կտա սպառողներին ընտրություն կատարելու նպատակով պատշաճ տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև կկանխարգելի անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP