Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. վարչապետ

12:37 04.08.2022

Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում: 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

21:17 22.05.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

Որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 22.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10,11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից […] ...

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

20:59 22.05.2025

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

Հայտնի է դարձել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 40-րդ ռակետը մայիսի 25-ին կմրցի Աշխարհի 83-րդ ռակետ ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ: ...

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

20:48 22.05.2025

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի արդարադատության նախարարության ղեկավար Փեմ Բոնդան։ «Նա կալանքի տակ է, իշխանությունները կարծում են, որ նա գործել է միայնակ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Բոնդին ընդգծել է, որ կասկածյալը կդատվի «օրենքի […] ...

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

20:36 22.05.2025

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP