Ընդլայնվում է տնտեսության արդիականացման միջոցառման ոլորտների շրջանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.49 oC

Ընդլայնվում է տնտեսության արդիականացման միջոցառման ոլորտների շրջանակը

15:17 04.08.2022

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար, որոնց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, և կառավարությունը սուբսիդավորում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները: Նրա խոսքերով՝ միջոցառումն ունի արդեն 200-ից ավելի շահառու ընկերություն և 11 մլրդ ՀՀ դրամից ավելի կնքված գործարք:

Որոշման փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել ոլորտների շրջանակը՝ բացի մշակող արդյունաբերությունից, ներառել նաև հանքարդյունաբերություն և հանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սպասարկում բնագավառները:

Փոփոխությամբ նախատեսվում է նաև տնտեսության արտադրողականության բարձրացման նպատակով խրախուսել բարձրակարգ մասնագետների ներգրավումը. մասնավորապես, եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, կառավարությունը կսուբսիդավորի նրանց հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսը, դոկտորական աստիճան ունեցողների և ընկերությունների ներսում գիտական աշխատանքով զբաղվողների դեպքում՝ նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը, իսկ եթե նրանք նաև դասավանդում են համալսարաններում կամ բուհերում, ապա դրանց կողմից վճարվող աշխատավարձի 70 տոկոսը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը՝ ընդգծելով պատշաճ և պարբերական հանրային իրազեկման կարևորությունը: «Կարծում եմ՝ լիզինգի ծրագիրն այն ծրագրերից է, որը բավական լավ է իրագործվում, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, որովհետև տարբեր բնակավայրերում՝ գյուղական, թեկուզ վիզուալ արդեն երևում է թարմ տեխնիկայի առկայությունը, և դա շատ լավ իրողություն է, որը պետք է զարգացնենք: Մինչ այժմ մենք գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում լիզինգի ծրագիր ունենք, կառավարության այս որոշմամբ մենք ընդլայնում ենք ոլորտները:

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալի վրա. այս ծրագրերը, որ ընդունում ենք, լավ է, բայց մեր խնդիրն է, որ ծրագրի յուրաքանչյուր պոտենցիալ շահառու իմանա դրա մասին: Մենք այս խնդիրը չենք լուծել: Գնում ենք գյուղերով, մարդկանց հետ շփվում ենք, ասում ենք՝ տեղյա՞կ եք այսպիսի ծրագրից, մարդիկ նույնիսկ չեն լսել: Պետք է մեր բոլոր պետական ռեսուրսները դնենք, մարդկանց ներկայացնենք՝ գիտնականի ծրագիրը՝ գիտնականին, գյուղացու ծրագիրը՝ գյուղացուն, շինարարի ծրագիրը՝ շինարարին, արտադրողի ծրագիրը՝ արտադրողին: Չենք անում: Մեզ թվում է՝ կառավարության նիստում եկանք, ասեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք 10 րոպե, մարդիկ գիտեն: Այդպես չէ: Ընդունելուց հետո մեր գործը 2 ուղղությամբ պիտի գնա՝ տեղեկատվությունը հասցնել մարդկանց և մոնիթորինգ իրականացնել, թե ծրագիրն ինչպես է աշխատում, որովհետև կարող է մեկ ստորակետի պատճառով պետական կառավարման համակարգը մարդկանց շենքից շենք է ուղարկում: Չենք իրականացնում այս խնդիրը, ընդգծում եմ ՝ չի կատարվում իմ հանձնարարականը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ևս մեկ անգամ հանձնարարել հետևողական լինել պետական ծրագրերի իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP