ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+21.09 oC

ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին

10:49 05.08.2022

ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին:
Ո՞ր տոմսը գնեմ։
Մենք ունենք երկու տեսակի տոմս. Եթե ուզում եք մասնակցել միայն StarmusVI փառատոնի մեկնարկի, նույն ինքը Տիգրան Համասյանի համերգին, ապա պետք է ձեռք բերել WELCOME CONCERT տոմսը։ Դրա արժեք որոշվում է՝ ըստ ձեր ընտրած նստատեղի, ինչպես բոլոր համերգների պարագայում։
Բրայան Մեյի համերգի տոմս որտեղի՞ց գնեմ։
Բրայան Մեյի համերգը StarmusVI փառատոնի անբաժանելի մասն է, ինչպես Sonic Universe համերգը, որի ընթացքում կհանձնվի նաև Սթիվեն Հոքինգի շքանշանը, «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը, Տիեզերական տեխնոլոգիաների կոնֆերանսը, Դերեկ Շերինյանի հատուկ համերգը, դե իհարկե նաև Բրայան Մեյի համերգը։
Ուստի, փառատոնին՝ ներառյալ դրանում ընդգրկված բոլոր միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել GENERAL ATTENDEE տեսակի տոմս։
Բա որ արդեն 24 ե՞մ։
Ուրախ ենք, որ ձեր երիտասարդության ու աշխարհը բացահայտելու ամենագեղեցիկ տարիքում եք, համոզված ենք, որ StarmusVI-ն էլ իր անջնջելի հետքը կթողնի ձեր ապագայի վրա։ Բայց եթե անցել եք 23-ի շեմը, ձեր տոմսի արժեքը կլինի 25000 դրամ։
Ի՞նչ է ներառված իմ տոմսում։
Ձեր GENERAL ATTENDEE տոմսը ներառում է.
  • 5 օրվա գերհագեցած ծրագիր՝ մասնավերապես.
  • Շքեղ բացման արարողություն
  • Սեպտեմբերի 6, 7, 8, 9-ի բոլոր դասախոսությունները, կոնֆերանսները
  • Սեպտեմբերի 6-ի հատուկ համերգը` Դերեկ Շերինյանի և Sons of Apollo սուպերխմբի տղաների մասնակցությամբ, որի ընթացքում ելույթ կունենա նաև Գոռ Սուջյանը,
  • Սեպտեմբերի 7-ին կայանալիք Another World համերգը՝ նույն ինքը Բրայան Մեյի համերգը
  • Սեպտեմբերի 9-ին կայանալիք աստղառատ և տիեզերական փակման արարողությունը։
Եթե կարճ՝ սեպտեմբերի 5-9-ը Մարզահամերգային համալիրում կայանալիք բոլոր միջոցառումները ներառված են GENERAL ATTENDEE տեսակի տոմսում։
Ի՞նչ ներառված չէ տոմսում։
Ձեր տոմսը չի ներառում Տիգրան Համասյանի՝ StarmusVI փառատոնի մեկնարկի համերգը, որը կկայանա սեպտեմբերի 4-ին, դրա տոմսն առանձին է։
Իսկ ինչ, եթե ես միայն ռոք համերգներն եմ ուզում լսել։
Իհարկե բարձր ենք գնահատում ձեր երաժշտական ճաշակը։ Կարող եք միայն համերգներին մասնակցել, բայց այդկերպ բաց կթողնեք տիեզերքի բացահայտման վերաբերյալ ամենաթարմ գիտական հայտնագործությունները, որոնք արդեն այսօր որոշում են ձեր ապագան։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP