14:51 05.08.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուրբաթ առավոտյան Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով երեք չոր բեռնատար նավերի՝ «Նավիստար», «Ռոջեն» և «Պոլարնետի» մեկնումը։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Բոլոր նավերը, ինչպես նշվում է, կստուգվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀԿԿ) ներկայացուցիչների կողմից։
Նավերը ծովային հումանիտար միջանցքով կմեկնեն Ստամբուլ, որտեղ դրանք կզննվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Թուրքական չոր բեռնատար «Պոլարնետ» նավը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, մինչդեռ «Ռոջեն» նավը Մալթայի դրոշի ներքո տեղափոխում է 13000 տոննա եգիպտացորեն։ Պանամայի դրոշի ներքո չոր բեռնատար «Նավիստար» նավով տեղափոխվում է 33 հազար տոննա եգիպտացորեն։ ՀԿԿ-ն վերահսկում է նավերի շարժը, ասվում է զեկույցում։
Ավելի վաղ ՀԿԿ-ն հավանություն էր տվել Ուկրաինայից երեք նավերի մեկնելուն՝ երկուսը Օդեսայից և մեկը՝ Չորնոմորսկից։ Նավերը 58 հազար տոննա եգիպտացորեն կտեղափոխեն Սև ծովով՝ հումանիտար միջանցքով։ Ըստ ՀԿԿ-ի՝ «Պոլարնետ»-ը բեռը կհասցնի թուրքական Կարասու նավահանգիստ, «Նավիստար»-ը իռլանդական Ringaskiddy, «Ռոջեն»-ը՝ բրիտանական Teesport-ին։
Ուկրաինայից առաջին գյուղմթերքը արտահանվել է անցած երկուշաբթի Սիերա Լեոնեի դրոշի ներքո չոր բեռնատար «Ռոջեն» նավով։ Հինգշաբթի օրը Դարդանելին անցնելուց հետո այն լքել է Թուրքիայի տարածքային ջրերը և ուղևորվել Լիբանան։ Նավը տեղափոխում է մոտ 27 հազար տոննա եգիպտացորեն։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...