14:21 05.08.2022
ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» ստորագրել են համագործակցության ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբին կհատկացնի 25 մլն ԱՄՆ դոլար՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար: Նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում և արդիականացում՝ մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեծացում։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Համագործակցության նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է։
«Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում գտնվող «Երեմյան ֆարմ»-ը ներդրումային այս ծրագրի շրջանակում կառուցելու է 1200 խոշոր եղջերավոր կենդանիների համար տավարաբուծական և 6000 գլուխ խոզերի համար խոզաբուծական ֆերմաներ։ Արդյունքում նախատեսվում է կաթի արտադրության ավելացում՝ մինչև 11000 տոննա, այսինքն՝ տարեկան լրացուցիչ 1,6%։ Իր հերթին, սեփական կարողությունների զարգացումը կարող է նպաստել ներմուծման փոխարինմանը և 1,4%-ով բարելավել ՀՀ-ում կաթի մատակարարման մակարդակը (կաթի մատակարարման ներկա մակարդակը 82% է): ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ, գյուղատնտեսությունը առաջնային ուղղություն է և երկրի տնտեսության շարժիչ ուժը։
«Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ նոր համագործակցության հնարավորությունները։ Պիլոտային ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, միանշանակ, կդառնա ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նոր շրջափուլ, ինչպես նաև կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը։ Բացի այդ, ծրագիրը կաջակցի մասնավոր հատվածին, և վստահ եմ, որ կնպաստի արտահանման ներուժին։ Էկոնոմիկայի նախարարության անունից վստահեցնում եմ, որ մենք պատրաստակամ ենք ամեն կերպ աջակցել այս ծրագրի հաջող իրականացմանը»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշեց, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ իրականացվող նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ռազմավարական հատվածի զարգացմանը և ունենալու է էական տնտեսական ու սոցիալական ազդեցություն, ինչպիսին է գյուղական բնակավայրերի զարգացումը, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության 36%-ը:
«300 նոր աշխատատեղերի ստեղծում, ՀՆԱ-ի աճ և բնակչությանը պահանջվող սննդամթերքով ապահովում։ Կառավարության հետ կնքված եռակողմ հուշագրի շնորհիվ մեր Բանկի աշխատանքը երկրում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ կհամակարգվի միանգամից երեք ուղղություններով՝ պետական անհրաժեշտություն – բիզնես շահեր – մատչելի ֆինանսավորման ապահովում»,- ասաց ԵԱԶԲ խորհրդի նախագահը։
Ըստ Դավիթ Երեմյանի՝ այս ծրագիրն աննախադեպ է ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ի, այնպես էլ ՀՀ անասնապահության ոլորտի համար:
«Այս ծրագրով մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու, քանի որ ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ։ Դրանով զարկ ենք տալու տավարաբուծության զարգացմանն ու վարակիչ օրինակ ենք լինելու մյուս ֆերմերային տնտեսությունների համար»,- ասաց Երեմյանը։
Վերջինս հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տեսանելի կլինեն այս ծրագրի արդյունքներն, ինչով կապացուցեն, որ Հայաստանում մրցակցային անասնապահություն և կաթնարտադրություն ունենալ հնարավոր է։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...