16:57 05.08.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում անցկացրել են նեղ ձևաչափով բանակցություններ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Ռուսաստանի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։
««Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, ռիթմիկ, առանց խափանումների»,- ասել է Պուտինը։
Բացի դրանից, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ կստորագրվի առևտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։ Բացի դրանից, ՌԴ ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Սիրիայում։
Իր հերթին, Թուրքիայի նախագահն ասել է, որ պետությունների ղեկավարները պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում։
«Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային հարցեր»,- ասել է Էրդողանը։
Բացի դրանից, նա հորդորել է կանխել Աքկույու ատոմակայանի կառուցման ձախողումները։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ռուս» առողջարանի տարածքում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Պուտինն ու Էրդողանը ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, կհամեմատեն ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ գրառումները և կարծիքների փոխանակում կունենան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բացի դրանից, սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մանրամասն կքննարկեն ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության թեման՝ ներառյալ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման և էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման հեռանկարները։ Մեկ այլ թեմա, ինչպես ավելի վաղ նշել էր Պեսկովը, կարող է լինել ռազմատեխնիկական համագործակցությունը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...