18:47 05.08.2022
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։
Գյումրիում վաստակաշատ աշխատակիցները պարգևատրվել են «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության և Շիրակի մարզպետի շնորհակալագրերով և նվերներով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետարանն ավարտել է կայարանամերձ հրապարակի վերակառուցումը։ 2021 թվականին ՀԿԵ-ն հրապարակում տեղադրեց 19-րդ դարի երկու բեռնատար վագոններով շոգեքարշ։ Գյումրու կայարանային հրապարակն այսուհետ կավելանա քաղաքի տեսարժան վայրերի թվին, որը վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։
Վանաձոր քաղաքում երկաթուղայիններին ՀԿԵ տարածքային կառավարման, Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին պատվոգրեր և նվերներ։
Օգոստոսի 5-ին Երևանի երկաթուղու վարչությունում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում, որտեղ վաստակաշատ երկաթուղայինները խրախուսվեցին ընկերության ղեկավարության կողմից։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է ընկերության անցած ուղին և շնորհավորել գործընկերներին տոնի առթիվ։ «Երկաթուղայինների աշխատանքը նախկինի պես մնում է պահանջված, պատվավոր և հարգված, քանի որ երկաթուղային տրանսպորտի անխափան և որակյալ աշխատանքը տնտեսության
կայունության և պետության պաշտպանունակության երաշխիքն է»,- իր շնորհավորական խոսքում նշել է Ա. Մելնիկովը:
Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում երկաթուղայիններին շնորհավորել և նվերներ ու պատվոգրեր են հանձնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ներկայացուցիչները: Միջոցառումն ավարտվեց տոնական ջազային համերգով:
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ այս տարվա օգոստոսի 7-ին, ՀԿԵ-ն ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռի անվճար օգտվել քաղաքամերձ հաղորդակցության ծառայություններից (բացառությամբ էքսպրես գնացքների):
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...