Առինջում երիտասարդները հարվածել են ոստիկաններին, խոչընդոտել նրանց աշխատանքը. նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

Առինջում երիտասարդները հարվածել են ոստիկաններին, խոչընդոտել նրանց աշխատանքը. նախաձեռնվել է քրեական վարույթ

22:23 08.08.2022

Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացրած պարեկները կրակոցների ձայն են լսել, ինչից անմիջապես հետո մեծ արագությամբ նրանց կողքով ընթացել է «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա: Ենթադրելով, որ կրակոցները հնչել են հենց այդ մեքենայից, պարեկները շարժվում են «Տոյոտայի» հետևից: Առինջ գյուղի սկզբնամասում նրանք նկատում են մեքենան, որի շուրջը հավաքված էին 20-25 հոգի: Պարեկները մոտենում և պահանջում են հայտնել մեքենայի վարորդի տվյալները, սակայն երիտասարդները չեն ենթարկվում նրանց օրինական պահանջին, հնչեցնում են հայհոյանքներ, ձեռքերով ու ոտքերով խփում նրանց, նույնիսկ թույլ չեն տալիս նստել ծառայողական ավտոմեքենան, նաև վնասում են մեքենան:

Րոպեներ անց օգնության է հասնում պարեկային նոր կարգախումբ, և երիտասարդներից երկուսը` 28 ու 32 տարեկան, Առինջ գյուղի բնակիչներ, ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանություն:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և հրազենի ապօրինի շրջանառությունը:
Աճառյան փողոցում հայտնաբերվել են պարկուճներ և այլն։ Առինջ գյուղում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։

Հորդորում ենք բոլորին` ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը. յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

14:24 10.07.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

14:20 10.07.2025

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ Պեսկով

14:14 10.07.2025

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

14:07 10.07.2025

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

13:57 10.07.2025

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

13:48 10.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...

BACK_TO_TOP