Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+22.09 oC

Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար

23:04 09.08.2022

Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պատարա համայնքի մերձակայքում գտնվող Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
Նշել է, որ անմիջական մթնոլորտում անկեղծ քննարկումներ են ունեցել արտաքին քաղաաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։
«Ուսանողների հարցադրումներն ու կարծիքները շատ հետաքրքիր էին և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք ունենք հայրենասեր և խոստումնալից երիտասարդություն, որը ձգտում է խորացնել իր գիտելիքները և ստանալ լավ կրթություն։ Հենց սա է երկրի զարգացման կարևորագույն գրավականը․ պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության համակցումը հնրավորություն է տալիս արդյունավետորեն զարգացնել պետությունը, չեզոքացնել վտանգավոր հոսանքներն ու գաղափարները։ Այսպիսի երիտասարդական հավաքները կարևոր են և պետք է լինեն շարունակական»,-գրել է Բաբայանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

16:06 18.04.2024

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […] ...

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

15:25 18.04.2024

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը։ «Շարունակվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է նա։ Աղդամում ռուս-թուրքական […] ...

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […] ...

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

17:28 17.04.2024

Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ ԿԱՐԵՎՈՐ Եթե Դուք նշված […] ...

Բաքուն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից

15:48 17.04.2024

Բաքուն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը […] ...

Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

14:00 17.04.2024

Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի սկիզբը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այո, դա իսկապես այդպես է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկզբի մասին։ ...

BACK_TO_TOP