13:24 08.08.2018
Հալեպի հայության այսօրվա վիճակի մասին Shantnews-ի հարցերին պատասխանելով՝ Սիրիայի հայ գործիչներից Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, Վերապատվելի Հարություն Սելիմյանն ասում է, որ չնայած Հալեպն այսօր ազատագրված է, սակայն վտանգն ամբողջությամբ անցյալում չէ:
«Հալեպն այսօր շրջապատված է ընդդիմադիր ուժերով, և կարելի է ասել, որ որևէ քաղաքական ֆիասկո կարող է կրկին նախկին վտանգավոր վիճակին բերել Հալեպը: Մի քանի օր առաջ Հալեպի թաղամասերից մեկում՝ Հալեպ ալ-Ժդիդեում շրջում էի, տեսա, որ բավականին ավերակներ կան, ու դրանից մի քանի ժամ առաջ էլ ռմբակոծություն էր եղել: Ուրեմն դեռևս հրթիռներ կան, որ տեղում են Հալեպի վրա, ինչը նշանակում է, թե Հալեպն այնքան էլ ապահով տեղ չէ, ինչպես շատերը կարծում են»,- ասաց Սելիմյանը:
Անդրադառնալով հալեպահայության վիճակին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ հայապահպանության գործընթացն առկա լծակներով՝ եկեղեցի, դպրոց, ակումբ, մշտական աշխատանք է, և համայնքում մշտապես հետևում են այն գաղափարախոսությանը, թե հայապահպանման ուղին Հալեպում, իբրև մայր գաղութ, պետք է ամուր լինի և պետք է ամեն օր մի քիչ ավելի զարգացում ունենալ այդ առումով:
«Մենք այստեղ եկեղեցիների, դպրոցների, ակումբների միջոցով մեր հայապահպանման առաքելությունը փորձում ենք ամրագրել և մեր ժողովրդի համար բարենպաստ պայմաններ ապահովել, և ասեմ, որ բոլոր հարանվանություններն իրենց հնարավորությունների առավելագույն չափով անխտիր ամեն ինչ անում են, որ եկեղեցիների, դպրոցների, ակումբների շուրջ մարդիկ ունենան ավելի լավ պայմաններ՝ ապրելու, գոյատևելու և առավել ևս՝ ստեղծագործելու: Ինչ վերաբերում է մեր համայնքին, ապա ասեմ, որ համայնքի վերջին իրագործումներից մեկն այն եղավ, որ մենք արհեստագործության ասպարեզում հատուկ մասնագիտական թրեյնինգներ՝ որակավորման դասընթացներ ենք կազմակերպելու: Երկու հարյուր մարդ է ներառվելու այս ծրագրում: Նրանք պիտի վերապատրաստվեն իրենց մասնագիտությունների մեջ, և դրանից հետո շուրջ քառասուն հոգու գումարներ պիտի տրամադրվեն: Այդ գումարներով նրանք իրենց ձեռնարկատիրությունը պիտի սկսեն Հալեպում: Սա մեր համեստ մասնակցությունը պիտի լինի՝ Հալեպի իրավիճակն ավելի բարելավելու և արհեստագործությանն ինչ-որ ձևով նեցուկ լինելու համար»,- ասաց համայնքային գործիչը:
Նա հայտնում է նաև, որ արդեն սկսել են վերանորոգել Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու հրթիռակոծված շենքը, որը կիսափլված վիճակում է:
Հայտնի է՝ որ Հալեպի մերձակա շրջաններում թուրքական զորքեր են տեղակայված, ինչը, ըստ լուրերի, լարվածության մեջ է պահում հատկապես հայ համայնքին: Այդ առումով Վերապատվելի Սելիմյանն ասաց.
«Այո, մենք այնքան էլ հանգիստ չենք, որովհետև թուրքական դրոշակը ծածանվում է Հալեպին մոտիկ քաղաքների և գյուղերի վրա: Նույնիսկ քաղաքի կենտրոնից ընդամենը տասնհինգ կմ հեռու գտնվող Ռաշիդին արվարձանում թուրքական զորք կա, իրենց դրոշն է ծածանվում այնտեղ: Թուրքական ներկայությունը համադրված է ռուսական, իրանական և սիրիական զորքերի հետ… Իհարկե, այս ամեն ինչը քաղաքական հարցեր են, բայց մենք՝ իբրև հալեպահայեր, չգիտեմ, թե որքանով կարող ենք հանգիստ զգալ: Մենք ընդհանրապես թուրքական գործոններին չենք վստահում և մեր ունեցած փորձառությամբ մեծ վերապահություն ունենք Հալեպին մոտ նրանց ներկայության հետ: Այսօր Սիրիան ունի իր քաղաքական որոշ շահերը կողմերի հետ, կան պայմանավորվածություններ, բայց մենք գիտենք, թե թուրքն ով է, գիտենք թե թուրքական իշխանությունների ներկայությունը Սիրիայում ինչ արհավիրք կարող է պատճառել մեզ ներկայում և ապագայում, դրա համար ես մեծ կասկածներ ունեմ Հալեպի այսօրվա ապահովական իրավիճակի հետ կապված»,- մեր զրույցի ընթացքում նշեց Հարություն Սելիմյանը, ավելացնելով, որ այս մտահոգությունները տեղական իշխանություններին հայտնել են, բայց վերջիններս հանգստացրել են, թե թուրքական զորքերը ընդամենը լուռ ու հնազանդ ներկայություն են ապահովում այնտեղ և դրանից ավելի դերակատարություն չունեն:
Սիրիայից մեր զրուցակիցն անդրադարձավ նաև քրդական զորամիավորումների՝ Սիրիայի իշխանությունների հետ վերջին բանակցություններին՝ նշելով, որ քրդերը քաղաքական կամ գաղափարախոսական հստակ ուղղվածություն չունեն:
«Նրանք, դժբախտաբար, պատահական քաղաքականություն վարելու և որդեգրելու մասնագետներ են դարձել: Քանի որ քրդերը չեն ունեցել հայրենիք, քաղաքական մտածողություն, գաղափարախոսություն, դրա համար քաղաքական դաշտում խարխափում են, ուստի չեմ զարմանում, որ երբեմն Սիրիայի իշխանության կողմն են անցնում, երբեմն թուրքական, երբեմն՝ ամերիկյան քաղաքականության լծակն են դառնում: Այդ ամենը հասկանալի է, քանի որ չունեն կայուն քաղաքական գաղափարախոսություն»,- քրդերի վերջին շարժումներն այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա պատասխանեց նաև Shantnews-ի այն հարցին, թե արդյո՞ք վտանգված են քրդական շրջաններում ապրող հայերը.
«Ես կարծում եմ, որ մեր այնտեղի հայերն իմաստուն վերաբերմունք ունեն: Նրանք ոչ միայն իրենց հայկական ինքնությամբ են ապրում, այլև ընդհանուր միջավայրն արժևորելով որոշ քաղաքական ճկունություն են ցուցաբերում, նաև ոչ էական խնդիրների հարցում ժամանակավոր զիջումներ են անում: Ես սա համարում եմ դիվանագիտական մոտեցում, այսինքն՝ ոչ թե հայկական ընտանիքները հրաժարվում են իրենց սկզբունքներից, այլ, նրանք, խելացի լինելով, գիտեն, թե ինչպես իրենց գոյությունը պահել, քանի որ նվազ են թվով և եթե այդպես չվարվեն, վերացման վտանգի առջև կկանգնեն»,- քրդական շրջաններում ապրող հայերի մասին ասաց մեր զրուցակիցը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...