Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում

14:50 08.08.2018

Օգոստոսի 2-ին Ռումինիայի Ռոման քաղաքի արվեստի պատկերասրահում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «100-ամյակ՝ Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասի տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:  Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Ռումինիայի հայկական միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը, Ռոմանի փոխքաղաքապետ Ռոքսանա Իորգան, Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լիանա Մինասյանը և «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի և հայոց պետականության ամենակարևոր իրադարձություններից մեկին` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին: Խորհրդանշական է, որ Ռումինիան այս տարի նույնպես նշում է այնպիսի կարևոր տարեդարձ, ինչպիսին է Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակը: Եվ սա պատահական չէ: Դեռ հարյուր տարի առաջ հայերն ու ռումինացիները, փաստորեն, դաշնակիցներ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և մենք շատ հաճախ նույն խրամատներում էինք՝ ուս ուսի տված, իսկ մեր ճակատագրերը երբեմն որոշվում էին նույն դիվանագիտական դահլիճներում և սրահներում»,- ասել է Լիանա Մինասյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել մշակութային գործիչներ, մտավորականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«100-ամյակ՝ Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 11-ը:

https://www.facebook.com/armenianembassybucharest/posts/226632704665388

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP