ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփ տեղեկագիր է ներկայացրել օգոստոսի 14-ին արձանագրված հրդեհների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփ տեղեկագիր է ներկայացրել օգոստոսի 14-ին արձանագրված հրդեհների վերաբերյալ

16:25 15.08.2022

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամփոփ տեղեկագիր է ներկայացրել օգոստոսի 14-ին հանրապետությունում արձանագրված հրդեհների վերաբերյալ:

«Օգոստոսի 14-ին ժամը 12:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 12:39-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Ժամը 13:05-ին օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը Ժամը 13:27-ին օգնության է մեկնել նաև երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ-մեքենայով
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել` ժամը 15:14-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 8 հա չոր խոտ, թփեր և ծառեր:
***
Նույն օրը ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում գտնվող նախկին երկաթուղու տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 14:15-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքից մեկնել է դեպքի վայր:
Ժամը 14:37-ին նույն տարածքից օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու համար օգնության է մեկնել նաև երկրորդ հրշեջ-մարտական հաշվարկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել`ժամը 16:20-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 15 հա չոր խոտ և թփուտներ:
***
Նույն օրը Ժամը 16:50-ին հաղորդում է ստացվել Խնածախ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:
Ժամը 16:51-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գանահատելուց հետո դեպքի վայր է ուղարկվել երկրորդ հրշեջ-մեքենան և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:43-ին, մարվել`ժամը 18:53-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 7 հա չոր խոտ, թփեր և աղբ:
Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

23:13 23.06.2025

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

22:59 23.06.2025

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […] ...

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

BACK_TO_TOP