ՖԻՖԱ-ն կասեցրել է Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կազմակերպությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

ՖԻՖԱ-ն կասեցրել է Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կազմակերպությանը

22:12 16.08.2022

ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն կասեցրել է Համահնդկական ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Անդամակցության կասեցման պատճառը ֆեդերացիայի գործունեությանը երրորդ կողմերի միջամտությունն էր, ինչը ՖԻՖԱ-ի կանոնադրության լուրջ խախտում է։

Կասեցումը նշանակում է, որ կանանց մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենա Հնդկաստանում 2022 թվականի հոկտեմբերի 11-ից 30-ը, չի կարող անցկացվել այդ երկրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP