18:19 17.08.2022
«Սուրմալու» տոնավաճառի բակում անցած գիշեր ևս ուժերի գերլարումով շարունակվել են որոնողափրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։
Նախորդ երեք օրվա ընթացքում ողբերգության վայրից հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, գիշերվա դրությամբ նրանցից մեկի ինքնությունը պարզված չէ։ Անհետ կորած է համարվում երկու քաղաքացի՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։ Եթե նրանցից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա անհետ կորած կհամարվի միայն մեկը։
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ իրենց տեղեկություններով տվյալ անհետ կորած քաղաքացին էլ պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքները իրականացվում են եռահարկ շինության մոտակա տարածքներում:
Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի։ Այսօրվա դրությամբ 58 տուժած ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ հիվանդանոցներից դուրս է գրվել։ Բուժում անցնող քաղաքացիների որպիսության վերաբերյալ Հորիզոնի հետ ունեցած հեռախոսազրույցում ժամը 15-ին մանրամասներ է հայտնել առողջապահության նախարարի խոսնակը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
18:20 22.05.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: […] ...
18:16 22.05.2025
Կևին Դե Բրույնեին երկու առաջարկ է արվելԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջիկա օրերին ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բելգիացին երկու առաջարկ ունի: Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» դեռևս ապրիլին առաջարկ է արել Դե Բրույնեին: Կա նաև «Նապոլիի» տարբերակը: Իտալական ակումբը համաձայնություն ստանալու դեպքում ցանկացած պահի կարող է բավարարել ֆուտբոլիստի պահանջներն ու պայմանագիր առաջարկել նրան: ...
18:11 22.05.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրերՍյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև […] ...
18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...
17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...