17:49 19.08.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը: Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների հարցազրույցի փուլը, որի ընթացքում իրականացվելու է նաև թեկնածուների բարեվարքության ստուգումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մրցութային հանձնաժողովի (Հանձնաժողով) կազմում են եղել Հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ՝ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:
Թեստավորման մրցույթին՝ որպես դիտորդ մասնացել է նաև «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Գրավոր փուլի մասնակիցները մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկօրյա ժամկետում, կարող են դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...
13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:14 02.05.2025
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակելԼոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգի փողոցը»,- գրել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...
12:54 02.05.2025
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համարԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...
12:44 02.05.2025
Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ինՎաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...