Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում. պատանիների ԵԱ ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+28.09 oC

Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում. պատանիների ԵԱ ամփոփում

17:50 21.08.2022

Ամփոփվեցին Էրզրումում ավարտված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության արդյունքները: Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել այս առաջնությունում:

Հիշեցնենք՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ էր անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։

Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժեղ հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։ Արդյունքում մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել էր հայրենիքի համար զոհված մորեղբորը։

ԵԱ-ում բրոնզե մեդալներ են նվաճել Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։ Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացրել էր 15 տղա և 5 աղջիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

17:18 22.05.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:10 22.05.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

17:00 22.05.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

16:52 22.05.2025

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում […] ...

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

16:44 22.05.2025

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

16:38 22.05.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...

BACK_TO_TOP