18:53 21.08.2022
«Քայլ դեպի տուն»-ը երկշաբաթյա կրթական և տեղեկատվական ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 13-ից 18 տարեկան սփյուռքահայերի համար:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այս տարի այն ընդունել է 400 մասնակից 18 երկրից:
«Ամբողջ ամառվա ընթացքում «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի մասնակիցներն ամբողջ աշխարհից ժամանեցին Հայաստան և ունեցան անմոռանալի փորձառություն:
«Քայլ դեպի տուն»-ը երկշաբաթյա կրթական և տեղեկատվական ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 13-ից 18 տարեկան սփյուռքահայերի համար:Այս տարի մենք ընդունել ենք 400 մասնակից 18 երկրներից: Նրանք այցելել են պատմամշակութային և կրթական հաստատություններ, տեսարժան վայրեր, ինչպիսիք են Գոշավանքը, Պարզ լիճը, Գառնին, Գեղարդը, Թումանյանի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն: Ծրագիրը ներառում էր նաև հայոց լեզվի, հայոց պատմության և հայկական երգ ու պարի դասընթացներ, որոնք վարում էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը:
«Քայլ դեպի տուն» ծրագրի վերջին փուլին մասնակցեցին 79 պատանիներ Վրաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ավստրիայից: Հենց նրանք ենք պատկերված այս լուսանկարներում:
Ուրախ էինք հյուրընկալել բոլոր մասնակիցներին և արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվա պատանիներին»։
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...
11:30 24.06.2025
Հրդեհ անասնագոմումՀունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...