Մեկնարկել են Գյումրու 7,2հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքի նախապատրաստումը և այգին եզերող հարակից մայթերի ու փողոցների բարեկարգումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Մեկնարկել են Գյումրու 7,2հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքի նախապատրաստումը և այգին եզերող հարակից մայթերի ու փողոցների բարեկարգումը

15:20 22.08.2022

ՀՏԶՀ-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկել են Գյումրու 7,2հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքի նախապատրաստումը և այգին եզերող հարակից մայթերի ու փողոցների բարեկարգումը․ աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել տարեվերջին․

Возможно, это изображение 9 человек, люди стоят и на открытом воздухе
✅Տարածքի մաքրում քարերից, մացառներից, թփերից և աղբից
✅Նախապատրաստական և հիմնային շերտի ստեղծում
✅Չայկովսկու և Խանջյան փողոցների՝ այգուն հարակից անբարեկարգ հատվածների վերականգնում, ներառյալ մայթերի բարեկարգում և լուսատուների տեղադրում
✅Բարեկարգվող տարածքով ոռոգման և խմելու ջրի ցանցի կառուցում,
✅Կոյուղագծերի հիմնանորոգում
✅Ջրահեռացման համակարգի կառուցում
✅Էլեկտրականության համակարգի բարելավում
✅Լուսավորման ցանցի հիմնանորոգում
✅Ավտոկայանատեղիի բարեկարգում և գծանշում
✅Այգու մուտքերի մոտ թեքահարթակների կառուցում
✅Այգին եզերող փողոցների երկայնքով՝ մայթերին կից, հեծանվաուղու գծանշում
✅Այգու հարակից մայթերում լուսատուների, նստարանների և աղբամանների տեղադրում
✅Ըստ անհրաժեշտության զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում։

Возможно, это изображение 6 человек и в помещении

Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և Քաղաքաշինության Բարեգործական Հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։ Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ ՏՈՒՖ-ը իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե
Ծրագրի իրականացնող՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

BACK_TO_TOP