16:47 22.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին էլ արժանացել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին հիանալի ելույթների ու գրանցած արդյունքների համար. «Շնորհակալ եմ և շնորհավորում եմ: Ամենակարևորը՝ նույն տրամաբանությամբ ու աշխատասիրությամբ շարունակե՛ք մարզվել ու աշխատել: Սա դեռ սկիզբն է, պետք չէ թևավորվել այս արդյունքներից: Հիմա պետք է ավելի լավ պարապել, աշխատել, որպեսզի մեդալներ նվաճեք նաև մեծահասակների պայքարում»:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ հավաքականի կազմում եղել են նաև այլ բռնցքամարտիկներ, որոնք արժանի էին մեդալներ նվաճելուն. «Շատ լավ թիմ ունենք: Կան այլ բռնցքամարտիկներ ևս, որոնք վստահաբար կարող էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով, թե որ երկրում էինք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաները, այս արդյունքը ևս գոհացնող կարելի է համարել: Հոգեբանորեն բավական բարդ մենամարտեր ենք անցկացրել: Բռնցքամարտում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի»:
Ֆեդերացիայի նախագահը փաստել է՝ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչել հայոց օրհներգը:
Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։
Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։
Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ:
11:57 24.06.2025
Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ11:57 24.06.2025
Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակԱռաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվելՖիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...
11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...
11:30 24.06.2025
Հրդեհ անասնագոմումՀունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...