Մասնագիտական կողմնորոշմանն ու քաղաքական կյանքին առնչվող դաս-հանդիպում ԱԺ նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

Մասնագիտական կողմնորոշմանն ու քաղաքական կյանքին առնչվող դաս-հանդիպում ԱԺ նախագահի հետ

17:06 23.08.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ և դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային և իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ զրուցելիս` աշակերտներից շատերը նախընտրելի են համարել հետագայում իրավաբանի, տնտեսագետի և քաղաքագետի մասնագիտությունները: Նրանց բազում հարցերի պատասխանի առանցքը հիմնականում դպրոցական տարիներին հնարավորինս շատ գիտելիքներ վերցնելն էր, ինչը մարդ և մասնագետ ձևավորելու հարցում մեծ դեր ունի:

Աշակերտների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին և վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված և տապալված օրինակներին: Խոսելով քաղաքական դաշտում հիշվող կերպարների ընդհանրական գծերից` աշակերտներն իրենց համակրանքն են հայտնել քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվող եւ թևավոր ու պատկերավոր խոսք ունեցող քաղաքական գործիչների օգտին:

Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաև գրքերի ընտրության հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP