17:14 23.08.2022
Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետևյալ նպատակներն իրականացնելու համար՝
☑️ սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդայնում,
☑️ հրատապ արձագանքին պատրաստ և առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների հնարավորություն,
☑️ սոցիալական աջակցության հասցեականության և արդյունավետության բարձրացում,
☑️ սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և տրամադրող անձնակազմի մասնագիտական կարողությունների նշաձողերի սահմանում,
☑️ սոցիալական աջակցության ոլորտում մինչ օրս արձանագրված այլ խնդիրների լուծում։Այս նպատակներով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում՝
▪️ հստակեցվել է օրենքի առարկան․ մի շարք հիմնարար հասկացություններ վերասահմանվել են միջազգային ընդունված տերմինաբանությանը համահունչ,
▪️ վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները,
▪️ սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր հիմնական տեսակներ (ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ և այլն), ինչպես նաև գործող տեսակներն ընդլայնվել են (բնաիրային և կենցաղային օգնություն, կացարանով ապահովում, սոցիալ-վերականգնողական օգնություն և այլն),
▪️ սոցիալական աջակցության ծառայությունների համար որպես նոր մեխանիզմ սահմանվել է աջակցության քարտի տրամադրման հնարավորությունը,
▪️ սահմանվել են սոցիալական աջակցության ոլորտի առանձին ծառայությունների որակի չափորոշիչներ սահմանելու, դրանց մոնիթորինգի, գնահատման և վերահսկման լիազորությունները,
▪️ բարելավվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման կառավարման համակարգը,
▪️ սահմանվել են սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, վերանայվել են նրանց իրավունքները և պարտականությունները, սահմանվել է մասնագիտական կանոնագրքի մշակման պահանջ, ինչպես նաև մասնագիտական նշաձողի պահանջ՝ հավաստագրման միջոցով։
Նախագծերի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3PE9ptVՁեր դիտարկումներն ու առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս. թ. սեպտեմբերի 5-ը:
Ակնկալում ենք հատկապես մասնագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունն ու փորձագիտական ներգրավվածությունը փաթեթի հնարավոր լրամշակման գործում: Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ և հանրային քննարկումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...