22:30 08.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։
Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։
Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունն օրենքով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...
14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...