20:45 25.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից:
Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է.
«Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով: Եթե ինչ-որ ժամանակ մտածել ենք, որ կային այլ չափանիշներ, ապա այսօր կարող ենք հստակ ասել, որ ո՛չ հանքարդյունաբերությունը, ո՛չ ծիրանը, ոչ ջերմուկը (որովհետև կար այդպիսի գաղափար), մեզ չեն օգնի, եթե չկա միտք, եթե չկա նախաձեռնություն, եթե չկա ազատություն և ամենակարևորը՝ գիտելիք:
Դուք այդ գիտելիքները ստացողներն ենք և շարունակելու եք ստանալ: Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ: Մի՛ հոգնեք:
Ես ամեն օր ինչ-որ մի բան եմ սովորում, ինչ-որ մի նոր բան են կարդում: Կյանքում երբեք գիտելիք ստանալու հնարավորությունը չի ավարտվելու, իսկ ներկա ժամանակներում առավել ևս: Այս արագ փոփոխվող, արագ նոր պահանջներ ներկայացնող աշխարհում, եթե սովորելու ձգտում ունեք, ապա համոզված եմ` ձեր ստեղծագործական հնարավորությունները մեծանալու են: Դուք ինքներդ կտեսնեք, որ դառնալու եք նոր գաղափարների, նոր հայտնագործությունների կրողներ, և պետության դերը կայանալու է միայն նրանում, որ ձեզ հնարավորություն տա ուղղակի ազատորեն այդ ամեն ինչն իրագործել:
Մեր երկրում ազատության հետ կապված խնդիրներ չկան, և եթե որևէ խնդիր է ծագում՝ մեր արձագանքը միանշանակ է լինում. մենք պետք է կարողանանք այդ սահմանափակումը վերացնել՝ լինի դա բիզնեսում, առօրյա կյանքում, սահմանային անցակետերում: Այդ ամեն ինչն արվելու է հանուն նրա, որ մարդիկ գան այստեղ և իրենց լավ զգան, խոսքը ոչ միայն մեր երկրի քաղաքացիների մասին է»:
Այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է աշակերտներին հետարքրքող հարցերին:
13:00 21.07.2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով12:48 21.07.2025
Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:38 21.07.2025
88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...
12:31 21.07.2025
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...
12:11 21.07.2025
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...