16:44 30.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 39-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Այգեձոր համայնքի վերոնշյալ բնակիչները գումարային և անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել: 2021 թվականի հոկտեմբերի 13-ին 39-ամյա տղամարդը համագյուղացու հրավերով գնացել է նրա տուն, որտեղից վերջինիս առաջարկով նրան պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Բերդ քաղաքի ուղղությամբ։ Անցնելով նշված քաղաքը և հասնելով Վազաշեն գյուղին հարակից տարածք՝ համագյուղացին մեքենայով դուրս է եկել գլխավոր ճանապարհից, մոտ 30 մետր վարել անտառամիջյան ճանապարհով և կանգնել: Այնուհետև վերջինիս հրահանգով ճանապարհը ոտքով շարունակելու ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ կրկին վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ 39-ամյա տղամարդը փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:00 21.07.2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով13:00 21.07.2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...
12:48 21.07.2025
Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:38 21.07.2025
88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...
12:31 21.07.2025
Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...