14:33 31.08.2022
Ադրբեջանն օրերս Շուշիում հերթական խորհրդաժողովն էր կազմակերպել։ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք Բաքվի հրավերով 40 դիվանագետ էր այցելել։ Պաշտոնական Բաքվի հրավերն անտեսել էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երկրների դեսպանները չէին մասնակցել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին, ինչն էլ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ «Հորիզոնին» տված հարցազրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այդ քայլն ու անդրադարձել աշխարհաքաղաքական թատերաբեմում տեղի ունեցող մի շարք այլ երևույթների։
«Աշխարհն այս պահին գտնվում է անհավասարակշիռ վիճակում, խնդիրներ կան հավաքական Արևմուտքի, ռուս-թուրքական առանձին-առանձին հարթությունների հետ։ Աշխարհաքաղաքական առումով Արևմուտքին անհրաժեշտ է բոլոր տարածաշրջաններում բոլոր հարցերում ցույց տալ, որ սեփական շահերն անտեսել որևէ մեկին թույլ չի տրվի։ Բնական է, որ Ադրբեջանում աղմուկ է բարձրացել, որովհետև այդ ռուս-թուրքական համաձայնությունը եթե Ուկրաինայում, Սիրիայում կամ մեկ այլ հարթությունում կարող է խնդիրներ ունենալ, կարծես թե մեր տարածաշրջանում, գոնե Մերձավոր Արևելքի մեր հատվածում փոխլրացնում է, և Ադրբեջանն այստեղ օգտվում է մինչև իր վերջին կետը։ Այդ պատճառով էլ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ ցանկացած այլ քաղաքակրթական կենտրոնի կողմից եթե լինի ինչ-որ կերպ հակազդեցություն, Ադրբեջանում աղմուկ կբարձրացվի։ Ադրբեջանը փորձելու է դիմագրավել, որովհետև դա մարտահրավեր է իրենց համար, հակառակ կողմից էլ մեզ համար դա հնարավորություն է, որի շուրջ պետք է աշխատել»,- նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ պետք է ո՛չ ոգևորվել, և ո՛չ էլ հիասթափվել, քանի որ էմոցիոնալ ֆոնը քաղաքականության մեջ միայն խնդիրներ է ստեղծում, լավ կլինի սառը գլխով նստել, մտածել և աշխատել այդ ուղղությամբ։
«Դա հնարավորություն է, որն այս պահին կա ու վաղը կարող է և չլինել, որովհետև, ինչպես նշեցի, աշխարհը գտնվում է անհավասարակշիռ փուլում, և կարող է ամեն պահի ամեն ինչ փոխվել։ Որպեսզի այս պահին կարողանանք դրանից օգտվել, պետք է փորձել տեսնել թե որտեղ տեղավորել մեր շահերը, և այդ շահերը փորձել իրացնել։ Առաջին հերթին փորձել աշխատել Արևմուտքի հետ, փորձել աշխատել այն քաղաքակրթական կենտրոնների հետ, որոնք ունեն հակասող շահեր կոնկրետ ռուս-թուքական համաձայնության և Ադրբեջանի այդ էքսպանսիոնիստական մղումների հետ կապված։ Այս տարածաշրջանում ռուս-թուրքական համաձայնության դեմ Հայաստանը միայնակ որևէ անելիք չունի, և անհրաժեշտ է ներգրավվել այլ դերակատարներ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այդ դերակատարները նույնիսկ իրենց շահերի համար են ներգրավվում, և սա շատ լավ հնարավորություն է մեզ համար, որպեսզի կարողանանք այդ դերակատարների միջոցով ցրել այսպես կոչված «3+3»-ների կամ նմանատիպ այլ հարթակների կոնկրետ ուղիղ ճնշումը Հայաստանի վրա, և կարողանալ այլ հարթակների միջոցով մեզ համար քիչ թե շատ նպաստավոր պայմաններ ձեռք բերել»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղում09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...